|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թեհրանը կարծում է, որ Իսրայելը փորձում է ազդել Իրան-ԱՄՆ բանակցությունների վրա և խոչընդոտել իրանական միջուկային հարցի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրանական աղբյուրը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ, Ժնևում կկայանա Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունների նոր փուլ։
«Պայմաններ հայտարարելով կամ սահմանափակումներ առաջարկելով՝ Իսրայելը ձգտում է ազդել ամերիկյան օրակարգի վրա։ Իսրայելի նպատակն է խոչընդոտներ ստեղծել համաձայնագրի համար, այլ ոչ թե դիվանագիտական առաջընթացի»,- Իսրայելի պահանջների մասին խոսել է գործակալության աղբյուրը ՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության նոր փուլից առաջ։