կարևոր
2047 դիտում, 12 ժամ առաջ - 2025-04-15 15:39
Աշխարհ

ԱՄՆ-Իրան բանակցություններն ու միջուկային Իսրայելը. իրենց աչքի գերանը չեն տեսնում

ԱՄՆ-Իրան բանակցություններն ու միջուկային Իսրայելը. իրենց աչքի  գերանը չեն տեսնում
Օմանում ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունների դրական ելքը տեսանելի չէ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է իր մասնակցությունը ապրիլի 12-ին Օմանում կայանալիք ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցություններին: Իրանական աղբյուրների համաձայն՝ հերթական փուլի հաջող ավարտի դեպքում Թեհրանը կհամաձայնի ուղիղ բանակցությունների: Նույն կերպ միջնորդավորված երկխոսություն վարվեց նաեւ Բայդենի օրոք՝ եվրոպացիների աջակցությամբ։

Բանակցությունները «գերադասելի են ցանկացած այլ սցենարից», ավելի վաղ ասել էր Թրամփն՝ օվկիանոսը հատած  Նեթանյահուի ներկայությամբ. «Մենք միասնական ենք՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Եթե կարողանանք համաձայնության գալ, դա լավ է»։ Իրանի ազգային անվտանգության խորհրդի խոսափող համարվող Nour News գործակալությունն ուղիղ բանակցությունների անցկացման մասին Թրամփի հայտարարությունը որակել է որպես «հոգեբանական ճնշում» գործադրելու փորձ: Բայց, ենթադրվում է՝ շատ ավելի վտանգավոր է Մերձավոր Արեւելքում ամերիկյան խմբավորման մասշտաբային աճը, որն ակնհայտորեն հաստատում է Թրամփի աներկբա սպառնալիքները, որ Իրանը կենթարկվի «նախկինում չտեսած ռմբակոծությունների», եթե նրա առաջնորդները միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություն չկնքեն (հիշեցնենք՝ 2015ի ԳՀՀԾ-ի առաջին հրատարակությունը երեք տարի անց աղբամանն է նետել ոչ այլ ոք, քան ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը): Պենտագոնը տեղակայել է միջոցների տպավորիչ հավաքածու՝ ներառյալ երկու ավիակիր հարվածային խմբեր (Truman եւ Carl Vinson), երկու լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության մարտկոցներ, THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ եւ լրացուցիչ կործանիչ ջոկատներ, ներառյալ քիչ նկատելի F-35-ները: Առնվազն վեց ռազմաօդային ուժերի B-2 ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաեւ մի քանի C-17 բեռնատար ինքնաթիռներ եւ KC-135 լիցքավորող ինքնաթիռներ տեղափոխվել են Մալդիվյան կղզիների հարավում գտնվող Մեծ Բրիտանիայի կողմից վերահսկվող Դիեգո Գարսիա կղզի: «Նրանք սպառնում են հարձակվել մեզ վրա, ինչը, մեր կարծիքով, քիչ հավանական է։Բայց եթե նրանք ինչ-որ ստորություն գործեն, ապա, անկասկած, հզոր պատասխան հարված կստանան», – հայտարարել է ռահբար Ալի Խամենեին։ Իր հերթին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման ղեկավար Հաջիզադեն, որը վերահսկում է բալիստիկ հրթիռների եւ հարվածային անօդաչուների զգալի զինանոցը, նախազգուշացրել է տարածաշրջանի բազաներում տասնյակ հազարավոր ամերիկացի զինծառայողների խոցելիության մասին. «Դա նշանակում է, որ նրանք նստած են ապակե տան մեջ, սիկ երբ նստում ես ապակե տան մեջ, չարժե քարեր նետել»: «Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում խաղաղությանը, կայունությանն ու անվտանգոթայնը հարաբերություններում եւ հակված չէ էսկալացիայի», – ասվում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում: Սակայն մենք նախազգուշացնում ենք ցանկացած ռազմական արկածախնդրության դեմ եւ մեզ իրավունք ենք վերապահում արագ եւ կոշտ պատասխան տալ ԱՄՆ – ի կամ նրա միջնորդների՝ իսրայելական ռեժիմի ցանկացած ագրեսիային մեր ինքնիշխանության կամ ազգային շահերի դեմ», – ասել է նա։

Մինչ իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ կետային հարվածները թույլ կտան ավելի շատ ժամանակ շահել Միացյալ Նահանգներին եւ Թեհրանին կզրկեն բանակցություններում ազդեցության լծակներից՝ Պենտագոնի որոշ պաշտոնյաներ առաջվա պես վախենում են, որ նման քայլը կարող է տհաճ հետեւանքներ ունենալ, եւ միանվագ ռազմական արշավով գործն ակնհայտորեն չի սահմանափակվիԻնչպես Գազայի պատերազմի դեպքում, ամերիկացի որոշ պաշտոնյաներ դեռ մտահոգված են իսրայելցիների կողմից համարժեք ծրագրի բացակայությամբ, եթե ինչ-որ բան սխալ լինի: ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանարության հրամանատար, գեներալ Մայքլ «Էրիկ» Կուրիլան այցելել է Իսրայել՝ «նրանց մտադրություններն ու ժամկետները ավելի լավ հասկանալու համար։ Տեսնենք, թե ինչ են որոշելու իսրայելացիները»:

«Համաձայն ենք՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա», – ասել է կատաղի Բիբին Վաշինգտոնից մեկնելուց առաջ։ - Դա կարելի է լուծել համաձայնագրի միջոցով, բայց միայն այն դեպքում, եթե դա լինի լիբիական մոդելի համաձայնագիր, յասինքն՝ մտնում են, պայթեցնում միջուկային օբյեկտները, ամբողջությամբ ապամոնտաժում սարքավորումները՝ ամերիկյան վերահսկողության ներքո եւ ԱՄՆ մասնակցությամբ։ Այդ դեպքում՝ լավ։

Երկրորդ հնարավորությունն այն է, որ ոչ մի համաձայնագիր չի լինի։ Այդ դեպքում Իրանը պարզապես ձգելու է ժամանակ, եւ այդ դեպքում մնում է միայն ռազմական տարբերակը։ Բոլորը դա հասկանում են։ Մենք դա մանրամասն քննարկել ենք»։

Հավանաբար, նրան վստահություն է ավելացնում սեփական միջուկային զենքի առկայությունըորը եւ Արեւմուտքը, եւ ՄԱԳԱՏԷ-ի չինովնիկները չեն նկատում արդեն ավելի քան կես դար։ Հրաժարվելով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից՝ ի տարբերություն Իրանի, Թել Ավիվում նախկինի պես չեն ստորագրում միջուկային զենքի չտարածման մասին 1968 թ-ի միջազգային պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1970 թ-ի մարտից:

Ավելորդ չէ հիշեցնել՝ դեռ շահական Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թ-ի դեկտեմբերի 9-ի N 3263 բանաձեւի նախաձեռնողն էր Մերձավոր Արեւելքում զանգվածային ոչնչացման զենքից զերծ գոտի ստեղծելու մասին, ինչը մինչ օրս մերժվում է Իսրայելի կողմից։ Իրանի միջուկային ծրագիրը ստորագրվել է դեռեւս 1968 թ-ին՝ առաջիններից մեկը։

2024 թ-ի հունիսի վերջին միջուկային զենքի արգելման ծրագրի եւ միջուկային զենքի վերացման միջազգային նախաձեռնության (ICAN) համակարգող Սյուզի Սնայդերը հայտարարել է․ «Իսրայելը, որը գնահատվում է, որ միայն 2023 թ-ին 1,1 միլիարդ դոլար է ծախսել միջուկային զենքի վրա, չի բացահայտում իր միջուկային ծախսերը: Փորձագետի տվյալներով՝ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի գնահատականների համաձայն՝ 2023 թ-ին Իսրայելն ունեցել է մոտ 90 միջուկային մարտագլխիկ, ինչը բավարար է, որպեսզի ցանկացած միջուկային զենք կարող է խոշոր աղետ առաջացնել եւ ավերիչ վնաս հասցնել: Ընդ որում, փորձագետի խոսքով, «Իսրայելը մեծ գումարներ է ծախսում միջուկային զենքի պահպանման համար, սակայն նման զենքի վրա ծախսված գումարները չի ներառում ազգային բյուջե»՝ «այդ հարցում անթափանց լինելով»: Մենք շատ ուրախ կլինեինք, եթե նրանք հաստատեին միջուկային զենքի ծախսերի վերաբերյալ մեր գնահատման ճիշտությունը։ Կարծում եմ, որ դա շատ օգտակար կլինի մեզ եւ մնացած աշխարհի համար»:

Ավելի քան 10 տարվա վաղեմության մի շարք գնահատականների համաձայն՝ Իսրայելը վեցերորդ երկիրն է միջուկային մարտալիցքերի քանակովԻսկ Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ արդեն այդ ժամանակ հրեական պետությունն ուներ 75-ից 400 միավոր միջուկային զենք, այդ թվում՝ ավելի մեգատոն հզորությամբ ջերմամիջուկային լիցքեր, 2000-ականների կեսերի դրությամբ Իսրայելի միջուկային զինանոցը հասնում էր 200 միավորի, իսկ 1990-ականների սկզբին նա տիրապետում էր նեյտրոնային ռումբերի, մարտավարական միջուկային զենքի եւ «միջուկային ճամպրուկների» արտադրության տեխնոլոգիաներին (Hersh Seymour M., «The Samson Option», New York, Random House, 1991)։

Ներկայումս իսրայելցիները կարող են ունենալ ռազմավարական միջուկային եռյակ՝ զինված լինելով երեք բնական միջավայրում միջուկային զենքի առաքման միջոցներով

· երկրի վրա (500-ից 7000 կմ հեռահարությամբ «Յերիխոն» բալիստիկ հրթիռներ)

· օդում (F-15I Ra’am «Որոտ» ռմբակոծիչներ)

· ծովում (Դոլֆին սուզանավերից, որոնք հագեցած են հրթիռներով՝ մինչեւ 1500 կմ հեռահարությամբ):

 

ՄԱԳԱՏԷ-ն Իսրայելին ստուգել է միայն 1998 թ-ին եւ 2004 թ-ին, նըդ որում՝ խիստ ընտրովի.գործակալության մասնագետներին թույլ են տվել մտնել Նախալ Սորեկ գիտական միջուկային համալիր, բայց ոչ Դիմոնի Կենտրոնական ատոմային համալիրի տարածք: 2012-2013-աններին իսրայելցի բանակցողները մասնակցել են փակ խորհրդակցությունների՝ զանգվածային ոչնչացման զենքից զերծ տարածաշրջանային գոտու վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման հարցի շուրջ, սակայն հետո այդ գործընթացից հեռացել են: 2021 թ-ի հունիսի կեսերին եւ 2023 թ-ի հոկտեմբերի սկզբին Քաթարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ արեց ստուգել Իսրայելի միջուկային ծրագիրը, այն դնել միջազգային երաշխիքների տակ եւ նպաստել Թել Ավիվի կողմից միջուկային ծրագրի ստորագրմանը։ Բայց, իսրայելցիները չեն ցանկանում լսել այդ մասին, նրանց վրա ճնշման լծակներ չկան, իսկ ՄԱԳԱՏԷ-ն, մեղմ ասած, իներտ է։

Ամերիկացիների տրամաբանության համաձայն՝ նրանք «համակերպվել են Իսրայելի դիրքորոշման հետ, քանի որ ընդունել, որ Իսրայելն ունի միջուկային զինանոց, կհանգեցնի արաբների եւ իրանցիների կողմից դրանից ազատվելու պահանջների: Եվ դա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն եւ Իսրայելը մասնակցում են մի արշավի, որը ստիպում է Իրանին, Հյուսիսային Կորեային եւ այլ վտանգավոր խաղացողներին խոստովանել իրենց գործունեությունն այս ոլորտում»: Ուստի «շատ զարգացող երկրներ կարծում են, որ տեղին չէ Իրանին պատասխանատվության ենթարկել միջուկային չտարածման կանոնները խախտելու համար այն դեպքում, երբ Իսրայելին ամեն ինչ ձեռքից բաց են թողնում»:Եթե հավատանք Բեյրութի Al Mayadeen-ին՝ Գազայում «հայտնաբերվել են Իսրայելի կողմից միջուկային զենքի օգտագործման հետքեր։ Եվ դեռ 2010 թ-ին Գազայից հողի նմուշների վերլուծությունը ցույց տվեց քայքայված ուրանի առկայությունը»Նշվել է նաեւ, որ 2021 թ-ին «հեղինակավոր «Nature» ամսագրի գիտական զեկույցը հաստատել է, որ 2006 թ-ին Լիբանանի եւ 2008 եւ 2014-ականներին Գազայի հատվածի վրա հարձակման ժամանակ Իսրայելն օգտագործել է նոր միջուկային զենք, որը սպանում է բարձր ջերմաստիճանի ճառագայթման բռնկմամբ եւ նեյտրոններով»։ Նման զենքերը «նույնականացման հետք են թողնում, բայց չեն թողնում տրոհման արտադրանք, ինչպիսին է ցեզիում-137-ը»: Այն օգտագործվել է նաեւ ԱՄՆ-ի կողմից «Ալ Ֆալուջայում (Իրաք) 2003ին, իսկ մինչ այդ՝ Կոսովոյում»։

Ըստ բազմաթիվ փորձագիտական գնահատականների՝ մինչ այժմ Իսրայելի միջուկային զենքը «ծածկում է» Եգիպտոսը, Սիրիան, Թուրքիան, Իրանը, Իրաքը, Կովկասը, Ռուսաստանի հարավային շրջանները, մասամբ Հյուսիսային Աֆրիկան եւ Բալկանները:

Միջուկային զենքի արտադրության համար հումքային բաղադրիչներ մատակարարող գործընկեր երկրների ռեեստրը բավականին լայն է. Միջազգային առեւտրային վիճակագրության (2023 թ-ի) տվյալներով՝ կարելի է կազմել «քիմիական ռադիոակտիվ տարրեր եւ ռադիոակտիվ իզոտոպներ (ներառյալ տրոհվող կամ վերարտադրվող քիմիական տարրերն ու իզոտոպները) եւ դրանց միացությունները. խառնուրդներ եւ մնացորդներ, որոնք պարունակում են այդ մթերքները 2844 ապրանքային խմբի արտադրանքի մատակարարների ցուցակը։

Բելգիա՝ 23% բաժնեմասով (3,16 մլն ԱՄՆ դոլար)

Նիդեռլանդներ-19,5% (2,59 մլն US$)

ԱՄՆ-17,3% (2,31 մլն US$)

Գերմանիա-12,3% (1,64 մլն US$)

Շվեյցարիա-10,1% (1,34 միլիոն US$)

 Իսպանիա-5,06% (674 հազար US$)

 Նորվեգիա-3,87% (516 հազար US$)

Կանադա-2,34% (312 հազար US$)

Իտալիա-2,34% (312 հազար US$)

Ֆրանսիա-1,59% (212 հազար US$)

Իսրայելի ներկայությունը փլուզվող տնտեսության խորապատկերին (իրական եկամուտները նվազում են, ծախսերն ավելանում են, պետական ծախսերը կրճատվում են, սակագները բարձրնում են եւ այլն) նաեւ միջուկային զենքի առկայությունն ի սկզբանե անիմաստ է դարձնում Մերձավոր Արևելքի ապամիջուկայնացման մասին ցանկացած խոսակցություն՝ դրդելով «դատաստանի օրվա զենքը» ձեռք բերելուն ոչ միայն Իրանին, այլեւ տարածաշրջանի մյուս պետություններին, որոնք դրա համար պոտենցիալ հնարավորություններ ունեն։

Հ.Գ. նախօրեին Պետդուման վավերացրեց Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր հունվարին նախագահներ Պուտինի եւ Թեզեշքիյանի կողմից: Փաստաթուղթը չի նախատեսում երկու երկրների ռազմական միության ստեղծում, սակայն Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում Մոսկվան բոլոր միջոցները կձեռնարկի հակամարտության կարգավորման համար, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոն:

 

Դմիտրի Նեֆյոդով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի