|
Փոխարժեքներ
06 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Կատարի ներկայացուցիչներն այսօր առավոտյան ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նախնական տվյալներով՝ հուշագրի ստորագրումն այսօր կանցկացվի վիրտուալ ձևաչափով։ Այն ենթադրելու է ևս 60 օրով զինադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի բացում և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ:
Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները դժգոհ են նախատեսվող գործարքի պայմաններից: Այնտեղ սպառնալիքներ են տեսնում տարբեր ուղղություններով` ներառյալ բարձր ճշգրտության հրթիռները, Լիբանանում և Եմենում Իրանի դաշնակից շարժումներին աջակցությունը, ինչպես նաև Իսրայելի մարտունակությունը խաթարելու Թեհրանի իբր գոյություն ունեցող երկարաժամկետ ծրագրերը։
Հայտնի է նաև, որ Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այսօր։