|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը ցավոք սրտի որեւէ կերպ զարմանալի չէ: Չգիտեմ, կա՞ արդյոք որեւէ մեկի համար կրկնելու կամ բացատրելու կարիք, որ այն, ինչ տեղի է ունենում մեր եկեղեցու դեմ, ամենեւին լոկ ներքին քաղաքական չէ, այն աշխարհաքաղաքական է:
Ես ձեզ մատնանշել եմ, որ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո Նիկոլ Փաշինյանը ձեռնմուխ եղավ իրավապահ լծակների քաղաքական կիրառման կոշտ քայլերի նոր ալլիքի, որի «գագաթը» փաստորեն Կաթողիկոսի դեմ քրգործն է:
Կա՞ բացատրելու կարիք, որ այստեղ թիրախում միայն թվում է, թե Գարեգին Երկրորդն է: Իրականում թիրախում Հայ Առաքելական եկեղեցի համաշխարհային երեւույթն է ու դրա սեղմումը «իրական Հայաստանի» 29 743 քառ. կմ շրջանակ: Նաեւ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը:
Մյուս կողմից, նա փորձում է ստեղծել տպավորություն, որ այդ ժողովը Գարեգին Երկրորդի համար Հայաստանից «փախչելու» առիթ էր՝ եկեղեցու գանձարանի հետ մեկտեղ: Պարզ է չէ՞, որ դա նախատեսված է լոկ քարոզչական պարզունակ ուղեղների համար: Բայց Փաշինյանի համար դա էլ կարեւոր է:
Այդ պրոցեսը կարող է կասեցվել մի տարբերակով՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից: Դա կլինի ինչ որ հրապարակային շարժմամբ, թե ընտրական պրոցեսով, սա ընդդիմադիր ուժերի քննարկելիք կամ որոշելիք հարցն է, բայց եկեղեցու դեմ պրոցեսը «երաշխավորված» է Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ, որովհետեւ այդ իշխանությունը «երաշխավորված» է եկեղեցու դեմ պրոցեսով, այդ թվում արտաքին ընկալվածության առումով»,- գրել է նա: