կարևոր
313 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-09 19:19
Քաղաքական

Այն, ինչը չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը․ Լարիսա Ալավերդյան

«Սին հույսեր չեն, մենք պարտավոր ենք պահանջել ԱՄՆ ներկայացուցչից, որ տեր կանգնեն իրենց իսկ ասած խոսքերին»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց  իրավապաշտպան, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։ 

Լ.Ալավերդյանն ընդգծեց, որ տեղին է Վենսի ականջին բարձրաձայնել, որ պահանջատեր ենք, ոչ թե խնդրում ենք, այլ պահանջատեր ենք։ 

Ըստ նրա, եթե դա իշխանությունը չի անում,  պետք է անի հասարակությունը։ 

«Իմ հիմնավոր կասկածն է, որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն չի անում քայլ, այլ այդ անձանց Հայաստան բերելու հարցում հիմնական խոչընդոտն է»,- ասաց Լ.Ալավերդյանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Հավաքը կազմակերպվել է  ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման  հարցի վրա ուշադրություն հրավիրելու համար։

Մանրամասն՝ տեսանությում։