|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդիի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Օմանի միջնորդությամբ Մասկատում Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև վերջերս կայացած անուղղակի բանակցությունների համատեքստում։
«Համատեղ կարծիք է արտահայտվել բանակցային գործընթացի շարունակությունը խթանելու անհրաժեշտության մասին՝ փոխադարձաբար ընդունելի համաձայնություններ գտնելու նպատակով, որոնք կնպաստեն զինված բախման ռիսկի վերացմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել Օմանի Սուլթանության ղեկավարության ջանքերն այս հարցում։
Իրանի-ԱՄՆ բանակցություններն Օմանի միջնորդությամբ տեղի էին ունեցել Մասկատում փետրվարի 6-ին։