Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր երեկոյան հանդիպել է Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ։ Հանդիպմանը քննարկվել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Նշենք նաև, որ այսօր ԱԺ 37 պատգամավորներ ներկայացրել են նախագիծ, որն առաջարկվում է Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը. մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»: