|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի հեղինակը Մոսկվա է ժամանել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին։ Այս մասին Max թելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գործակալության տվյալներով՝ հարձակվողի անունը Լյուբոմիր Կորբա է։ Նա ծնվել է 1960 թվականին Ուկրաինայի ԽՍՀ Տերնոպոլի մարզում։ Ներկայումս նա Ռուսաստանի քաղաքացի է։
«Հաստատվել է, որ Կորբան Մոսկվա է ժամանել ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու հրահանգով», -ասվում է հայտարարության մեջ։
Ալեքսեևի վրա հարձակում է տեղի ունեցել փետրվարի 6-ի առավոտյան Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքի նախասրահում։ Հարձակվողը մի քանի կրակոց է արձակել գեներալ-լեյտենանտի վրա, ապա փախել դեպքի վայրից։ Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակում. գնդակներից մեկը խոցել էր կենսական օրգանները։
Փետրվարի 7-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցը, որը մահափորձի թիրախ էր դարձել, գիտակցության է եկել և սկսել է խոսել։ Հաջորդ օրը Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԴԾ) հայտնեց, որ անվտանգության ուժերը ձերբակալել են հարձակման հեղինակին։ Տղամարդը ձերբակալվել է Դուբայում և հետագայում հանձնվել Ռուսաստանի իրավապահ մարմիններին։