Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 3-ին, ժամը 4.22-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք, ազդրոսկրի ստորին միջին երրորդի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Պապին Դ.-ն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1988 թ. ծնված Վարդգես Մ.-ն դեկտեմբերի 3-ին, ժամը 4.00-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահած թմբուկավոր ատրճանակով Սայադյան փողոցի թիվ 1 հասցեում գործող գազալիցքավորման ճանապարհային կայանում, վիճաբանության ժամանակ, Պապին Դ.-ի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կրակել է նրա ազդրին և պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:
Ոստիկանությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին Վարդգես Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին: Հարուցվել է քրեական գործ:
Վարդգես Մ.-ն կալանավորված է: Քննությունը շարունակվում է: