|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Մոսկվայի քաղաքային դատարանը Արթուր Միրզոյանին համաներմամբ ազատելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին Москва-ին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը։
«Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում վերաքննիչ բողոքի քննման ժամանակ ես և իմ պաշտպանյալը ներում շնորհելու միջնորդություն ենք ներկայացրել։ Դատարանը բավարարել է միջնորդությունը»,- նշել է փաստաբանը։
Ապրիլի 3-ին Մոսկվայի դատարանը Միրզոյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման։ Նա 2014-ի օգոստոսի 18-ին որսորդական հրացանով կրակել էր ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ։