|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունգարիան չի մասնակցի Ուկրաինա եվրոպական զորքերի տեղակայմանը, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտություն։ Նման դիրքորոշում է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Երբ խոսում ենք պատերազմի մասին, պետք է անկեղծ լինենք։ Այսօր վտանգը կայանում է Ուկրաինա հունգարական փող ուղարկելու մեջ, վաղը երիտասարդ հունգարացիները կարող են ուղարկվել պատերազմ։ Եվրոպական զորքերի ներկայությունն Ուկրաինայում կնշանակի ուղղակի հակամարտություն Ռուսաստանի հետ»,-գրել է նա X-ում։