|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Չնայած Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների առաքումը համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմը ակտիվորեն միացել է լուծման որոնումներին եւ մշտական կապեր հաստատել երկու կողմերի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս համատեքստում համարում ենք, որ ցանկացած մեղադրանք ռուս խաղաղապահների հասցեին հակաարդյունավետ է եւ չի արտացոլում նրանց իրական ավանդը երկրի վրա իրավիճակի կայունացման ջանքերում։ Ուստի, շփումներ են հաստատվել, եւ, ես կարծում եմ, դրանք կտան իրենց արդյունքները»,- նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը փակ է 2022թ. դեկտեմբերից, ինչի հետեւանքով Արցախում ստեղծվել է ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակ։ Հայաստանը հուլիսի 26-ին մոտ 400 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել մթերքներով եւ դեղորայքով։ Մեքենաները ներկա պահին կանգնած են Լաչինի միջանցքի մուտքի մոտ։