Փոխարժեքներ
26 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
Եվրոպայի մի շարք երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ապահովելու հրադադարը, բայց կպահանջվի ԱՄՆ-ի աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարը Bloomberg TV-ին տված հարցազրույցում։
«Մենք սկսել ենք տեխնիկական քննարկումներ Ուկրաինայի վերաբերյալ: Կա ընդհանուր համաձայնություն, որ հրադադարի ռեժիմի երաշխավորման համար անհրաժեշտ է եվրոպացի զինվորներ ուղարկել Ուկրաինա: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են դրան, ԵՄ մյուս երկրները նույնպես կներդնեն իրենց ավանդը: Զինվորները կժամանեն հրադադարի ռեժիմի հաստատումից հետո՝ այն ապահովելու համար», - ասել է նա:
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է աջակցություն ցույց տալ հրադադարի ռեժիմին, բայց չի հստակեցրել, թե ինչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի, որի անունը չի նշվում, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման պլանը չի նախատեսում ոչ մի երաշխիք առ այն, որ ԱՄՆ-ն օգնություն կուղարկի Կիև մարտական գործողությունների վերսկսման դեպքում։
Թրամփն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայում ամերիկյան խաղաղապահ զորակազմ չի տեղակայվի։