կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-30 17:07
Աշխարհ

Հայաստանը դեպի թյուրքական աշխարհի պատ տանող միջանցքները

Հայաստանը դեպի թյուրքական աշխարհի պատ տանող միջանցքները
Կարս-Նախիջեւան երկաթուղու կառուցման սկիզբը նշանավորում է ոչ այնքան տրանսպորտային-տնտեսական, որքան ռազմավարական նախագիծ, որը հղի է տարածաշրջանում անվտանգության համար: Իսկ հաշվի առնելով նաեւ «Թրամփի միջանցքը» (TRIPP), որը հարվածում է Հայաստանին եւ շոշափում Ռուսաստանի դիրքերը:

Սա եւս մեկ վկայություն է, որ անգլոսաքսերի կողմից առաջ քաշվող պանթուրքիստական նեոթուրանական նախագիծը Արցախում վերջնականապես հաղթանակեց (իզուր չէ, որ դրա համար պատասխանատու Էրդողանը նրբորեն վիճարկում է Ալիեւի հաղթանակը. իբր, դա ինքն է, այլ ոչ թե Ալիեւը, որն իրականում ճզմել է Ղարաբաղը): Այն, որ դրան զոհ գնացին ռուս խաղաղապահները, ոչ ոք այլեււս չի հիշում, ինչպես նաեւ այն մասին, թե ուր գնացին Արցախ-Ղարաբաղի տասնյակ հազարավոր հայերը: Փոխարենը, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները հանկարծ ծայրահեղ սրվեցին։ Ադրբեջանական ինքնաթիռի աղետը միայն առիթ էր: Հարաբերթյունների սրման մեջ ներգրավված են արտաքին խաղացողները, առաջին հերթին ԱՄՆ-ն ու Բրիտանիան, որի ազդեցությունը Բաքվի վրա շատ մեծ է (նրա ներդրումները Ադրբեջանում գերազանցում են նրա ամբողջ ՀՆԱ-ն):Հենց անգլոսաքսերն են կանգնած «միջանցքային» նախագծերի հետեւում, որոնք ուղղված են տարածաշրջանի երկրները Ռուսաստանից տարանջատելուն։ Թեեւ արտաքուստ այդ գործընթացները քողարկվում են Թուրքիայի ակտիվությամբ եւ Ալիեւի վարչակարգի հասցեին արեւելա-երեսպաշտ քծնանքով, որն ակտիվորեն ճանապարհներ է հարթում, որոնք Ադրբեջանին տալիս են Թուքիայի գիրկը եւ անգլոսաքսերի կողմից կառուցվող պանթյուրքիստական նախագիծը:

Ընդգծելով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային երթուղու բացման հատուկ նշանակությունը հաղորդակցության եւ այսպես կոչված «միջին միջանցքի» զարգացման համար՝ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, IMZA միավորման ներկայացուցիչ Հուլուսի Քըլըչը հայտարարել է․ «Ալիեւի հեռատես քաղաքականությունը կարեւորագույն ներդրում է տարածաշրջանային կապերի եւ թյուրքական աշխարհի ամրապնդման գործում»: Դրա կարծիքով՝ կարեւոր չէ, թե ինչպես կկոչվի այդ ճանապարհը՝ «Զանգեզուրի միջանցք», թե «Թրամփի երթուղի». կարեւորն այն է, որ այն աշխատի ի շահ Ադրբեջանի՝ ապահովելով անարգել բեռնատար եւ ուղեւորափոխադրումներ՝ ներառյալ երկաթուղային հաղորդակցությունը: Նա նաեւ նշել է, որ Կարս-Նախիջեւան երկաթուղու կառուցման մեկնարկը պետք է երկու երկրների միջեւ շարունակական համակարգ ստեղծի եւ միջազգային առեւտրի համար նոր հնարավորություններ բացի:

Հուլուսի Քըլըչը կարծում է՝ գլոբալ կատակլիզմների եւ միջազգային իրավունքի ինստիտուտների անարդյունավետության պայմաններում ադրբեջանցիների համար հատկապես կարեւոր է թուրքերի հետ միասնությունը պահպանել թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում: Այդ կապակցությամբ նա թյուրքական երկրների համագործակցությունը խորացնելու Ալիեւի նախաձեռնություններն անվանում է «պատմական եւ շատ արժեքավոր»՝ առաջնահերթությունների շարքում առանձնացնելով ռազմական ոլորտը:Նրա կարծիքով՝ Անկարայի եւ Բաքվի միասնությունը, որը «աշխարհում նմանը չունի», փոխադաձաբար ուժեղացնում է երկու երկրները, իսկ Ալիեւի կուրսը Ադրբեջանի զարգացման եւ «ամբողջ թյուրքական աշխարհի ամրապնդման միակ ճիշտ ճանապարհն է» (որպես օրինակ նա բերեց Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժությունների օրինակը, որը «կաող է օգտակար լինել թյուրքական մյուս պետություններին», ինչպես նաեւ վստահոթյուն հայտնեց, որ թուրքական փորձն արդեն օգնել է Բաքվին «տարածաշրջանի ուժեղագույն բանակներից մեկի ստեղծման գործում»):

Թուրքական այս գովեստները հենց Թուրքիայի գործողություններին լսելու հետ մեկտեղ Ադրբեջանը սկսեց բացահայտ ակտիվանալ ռազմական ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության առումով: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը համապատսխան հարցերը քննարկել է այս տարվա հունվարի սկզբին ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի անդամ Մարկուեյն Մալինի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ, որը նվիրված էր ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում փոխգործակցոթյան ներկա վիճակին եւ հեռանկարներին:Միջոցառման ընթացքում, որին մասնակցել են նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այլ անդամներ, անդրադարձ է կատարվել Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ գործընկերության զարգացման նոր հնարավորություններին: Ըստ ադրբեջանական ռազմական գերատեսչության մամուլի ծառայության՝ «քննարկվել են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթկան ոլորտներում համագործակցության ներկա վիճակը, դրա զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաեւ կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի շուրջ»:

Ալիեւին ու նրա վարչակարգին հաճոյանալու եւ ՆԱՏՕ-ի տեսանկյունից ճիշտ պահվածքի համար գովերգելու համար ամերիկացիները միացրել են նույնիսկ մի ամբողջ ռումինացի «փորձագետի», որը կոչված է մարմնավորելու դաշինքի մեջ մտնող երկրի ներկայացուցչին:  Որպես հետեւանք՝ ռումինացի քաղաքական մեկնաբան Թեոդորա Մարինը շտապեց հայտարարել՝ Ադրբեջանը «դուրս է եկել տարածաշրջանային խաղացողի կարգավիճակի շրջանակներից եւ հաստատվել որպես Հարավային Կովկասում ձեւավորող ուժ»:

Մարինը հայտնել է՝ Ադրբեջանը, իր կարծիքով, դարձել է «գլխավոր դերակատարներից մեկը», որը որոշում է տարածաշրջանային օրակարգը եւ ռազմավարական կամուրջ է հանդիսանում Եվրոպայի, Եվրասիայի եւ թյուրքական աշխարհի միջեւ: Ռումինացի մեկնաբանի խոսքով՝ այդ բարեփոխումների հիմքում ընկած է Ալիեւի քաղաքակնաությունը՝ կապված Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների, տրանսպորտային հաղորդակցությունների բացման քննակման եւ տարածաշրջանում առեւտրային կապերի վերականգնման հետ: Այս ամենում, ռումինացի «փորձագետի» խոսքով, առանձնահատուկ դեր է խաղում Ադրբեջանի ՛աճող նշանակությունը» միջին միջանցքում, որն ամրապնդում է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ այլընտրանքային տարանցիկ երթուղիները, ինչպիսին է Կարս-Նախիջեան երկաթուղին:

ՆԱՏՕ-ականների եւ անգլոսաքսերի նման քաղցր ճառերն ուղղված են ոչ միայն Բաքվին, այլեւ Երեւանին: Մի պարզ նպատակով՝ ավելի հեռացնել այն մտքից, որ ցանկացած միջանցք վաղ թե ուշ ավարտվում է պատով: Տվյալ դեպքում՝ թյուրքական։ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի նկատմամբ այդ մտահղացումները լիովին հաջողվում են:

 

Սերգեյ Անդրիեւսկի

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի