|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Քիչ առաջ գլխավոր դատախազին հաղորդում եմ ներկայացրել ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` ՕՀՄ տվյալ կեղծելու, ՔԿ նախկին քննիչ, 18 արդարների գործով քնկչական խմբի ղեկավար Մնոյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու և հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի դեմ` կեղծ ապացույց օգտագործելու համար
Հիշեցնեմ, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ տխրահռչակ «գյուլլելու» մասին ապացույցը կեղծված է` ներկայացնելով իրական խոսակցությունը:
Հնարավորություն էինք տվել դատախազներին մինչև ապացույցների հետազոտման փուլը հրաժարվել դրանից և ինքնուրույն ապահովել կեղծիք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
Վերջիններս ոչ միայն հարցին ընթացք չեն տվել, այլև նախորդ վերջին դատական նիստերում պնդել են այդ կեղծ ապացույցը օգտագործելու միջնորդությունը:
Ներկայացված հաղորդումը նաև հնարավորություն է գլխավոր դատախազի համար ապացուցել, որ ոչ թե իր ցանկությամբ է սուտ տվյալներ հայտնել ԱԺ ամբիոնից, այլ ենթակաների հանցավոր գործունեության արդյունքում»: