Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աբրահամ Գասպարյանի փաստաբանը պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանների կողմից Գասպարյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ։ Փաստաբան Տիգրան Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
«ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդումն ստացվել է, քննարկվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ուժ, ասել է թե՝ բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։
Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը, սակայն աննախադեպ և առերևույթ թիրախավորված բռնության է ենթարկվել լրագրող Աբրահամ Գասպարյանը։ Ոստիկանները ոչ միայն բռնություն են կիրառել նրան բերման ենթարկելիս, այլև՝ հաջորդիվ, տեղափոխելով նրան ոստիկանական պատնեշի ետևի հատվածում, ծեծի են ենթարկել՝ հնչեցնելով հայհոյանքներ։ Աբրահամ Գասպարյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք։ Հատկանշական է, որ իրավապահները քրեական վարույթ չեն նախաձեռնել, թեեւ հիվանդանոցից ստացել են համապատասխան հաղորդում, որ բուժօգնության է տեղափոխվել բռնության ենթարկված անձ»,-ասվում է լուրում։