|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Աբու Դաբիում Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Այն նախատեսված է հաջորդ շաբաթ, բայց ես այս պահին չեմ կարող ասել ճշգրիտ ամսաթիվը», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով իրավիճակի մասին հարցին։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Աբու Դաբիում բանակցություններն անցկացվել են երկու օր՝ հունվարի 23-ին և 24-ին։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ բանակցությունները լավ են անցել, կողմերը քննարկել են բոլոր վիճելի հարցերը։ Լրատվամիջոցը նաև հայտնել էր, որ Աբու Դաբիում հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին։
Աբու Դաբիում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Պեսկովը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում փորձագիտական մակարդակով։ Նա հավելել է, որ սխալ կլինի «բարձր արդյունքներ ակնկալել առաջին շփումներից»։