|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաջորդ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան փետրվարի 4-ին և 5-ին, այլ ոչ թե այսօր, ինչպես նախատեսված էր, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։
«Մեր բանակցային թիմից հենց նոր զեկույց ստացվեց։ Հաստատվել են հաջորդ եռակողմ հանդիպումների օրերը՝ փետրվարի 4 և 5 Աբու Դաբիում», – ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է առարկայական խոսակցության և շահագրգռված է, որպեսզի արդյունքը մոտեցնի պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին։
Անցած շաբաթ՝ հունվարի 23-ին և 24-ին, ԱՄԷ-ում տեղի ունեցան Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունները։ ԱՄՆ-ն դրական է գնահատել այդ հանդիպումը, իսկ Կիևը այն անվանել է բովանդակալից։