|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 9-ին հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության և Հայաստանի ազգային կոմիտեի միջև համագործակցության հետագա ուղղությունները: Հայաստանի էներգետիկ հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը Դևիդ Կիմին հրավիրել է Հայաստան:
ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանը շրջել է կոնգրեսի էքսպո-ցուցահանդեսի տաղավարներով, միջուկային էներգետիկային վերաբերող ընկերությունների տաղավարներում ծանոթացել միջուկային ոլորտում տեխնոլոգիաների առաջընթացին: Մասնավորապես՝ նախարարին ներկայացվել են փոքր մոդուլյար ռեակտորների ոլորտի զարգացումները` հաշվի առնելով Հայաստանում դրանք կիրառելու հեռանկարները։