|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
«Այդ բանակցությունները փակ են են, լրատվամիջոցներին չեն կանչում»,– ասել Է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ արդյունքների վերաբերյալ ասուլիս չի նախատեսվում։
Ուկրաինական պատվիրակությունն արդեն ժամանել Է Աբու Դաբի։ Այնտեղ է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Ռուսաստանի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը, ըստ «Flightradar24»–ի տվյալների, ԱՄԷ-ի մայրաքաղաքում վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 00:10-ի սահմաններում: