|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախանշել է եռակողմ բանակցությունների թեման, որը վերաբերում է խաղաղ կարգավորմանը հասնելուց հետո ՌԴ-ի և Ուկրաինայի անվտանգության հարցերին:
Ուկրաինայի շուրջ բանակցություններում ԵՄ հատուկ բանագնացի նպատակահարմարությունը կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Բրյուսելը: