կարևոր
337 դիտում, 4 ժամ առաջ - 2026-01-23 12:10
Իրավական

Խաչիկ Գալստյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա․ փաստաբան

Խաչիկ Գալստյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա․ փաստաբան

«Խաչիկ Գալստյանի վերաբերյալ գոյություն չունի որևէ տվյալ, փաստ, որը հիմնավոր կասկածի անգամ նվազ շեմով կարող է հաստատել կամ նման լինել  հանցագործություն կատարելու դեպքի հետ։ Որև նման տվյալ գոյություն չունի»,-ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Նա ընդգծեց, Խաչիկ Գալստյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք գոյություն չունի՝ սկսած իր կենսագրությունից, անցած ուղուց։

«Թեև մենք այլընտրանքային խափանման միջոցներին էլ համաձայն չենք, քանի որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չէ, բայց դրանց բազմաթիվ ձևեր կան, որոնք կարող էին կիրառվել։ Սա խոսում է  քաղաքական քաղաքական իշխանության կողմից քաղաքականգործիչների, և ոչ միայն նրանց նկատմամբ, այլև հանրային գործիչների, հրապարակային խոսք ասող մարդկանց, ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների, ինչպես նաև  բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումների մոլուցքի մասին»,-ասաց պաշտպանը։

Նա համոզված է, դրա նպատակն է ընտրություններից առաջ տարածել վախի մթնոլորտ։

«Որ բոլորը իմանան, եթե փորձեն իշխանության կարծիքից տարբերվող կարծիք հայտնեն, ապա կարող են բանտարկվել։ Բայց պետք է հիասթափեցնեմ իշխանությանը, Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք կվախենան, դրանք էլ կգտնվեն իրենց մերձավոր  շրջապատում»,-ասաց Բաբայանը։

Մանրասն՝ տեսանյութում։