Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սա ծաղր է իրավաբանության նկատմամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Վերաքննիչ քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում։
«Մենք՝ փաստաբաններս, դատավորի նկատմամբ մեր վերաբերմունքը երբեք չենք պայմանավորում դատական ակտով, տիկին Աբգարյանը պրոֆեսիոնալ դատավոր է և իրավաբան, բայց նրա որոշումը մեզ համար անընդունելի է, որովհետև իսկապես որևէ հիմք չկա պրն․ Չարչյանին անազատության մեջ պահելու»,-ասաց նա։
Էրիկ Ալեքսանյանը նկատեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու՝ դատարանի որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, միանշանակ քաղաքական երանգ պարունակող հանգամանքներն են, որ ստիպել են դատավորին նման որոշում կայացնելու։
«Սա իրավական պայքար է, գնահատականները բացառապես իրավական են, մենք հարգում ենք մեր մասնագիտությունը և չենք անձնավորում որևէ բան»,-պարզաբանեց նա։
Փաստաբանը նաև խոսեց նախավերջին դատական նիստի մասին, որի առնչությամբ ասաց, որ դատախազին իրենց գնահատականները եղել են արդարացված, որ վերջինիս վարքագիծը նախավերջին դատական նիստում իրավաչափ չէր, որովհետև անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցի քննարկման մասին էր և դատախազը բոլորից շատ պետք է շահագրգիռ լիներ, որ քննարկվեր։
Այժմ Արմեն Չարչյանի գործը առաջին ատյանի դատարանում մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին, վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չեն ստացել, 8 օրում պետք է որոշվի։ Չարչյանը այս պահին Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում է։
Քրեական գործը կարճելու միջնորդություն ևս պատրաստել են, որը հիմնված է քրեական գործի հարուցման ոչ օրինական լինելու հանգամանքի վրա։
Մանրամասն՝ տեսանյութում․