կարևոր
5398 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-12 11:28
Հասարակություն

Ագրարային համալսարանի քանդումը սկսվեց ներսից. նախկին դասախոս Շաքե Ճեպեճյան

Ագրարային համալսարանի քանդումը սկսվեց ներսից. նախկին դասախոս Շաքե Ճեպեճյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին դասախոս Շաքե Ճեպեճյանը, միանալով համալսարանի երկրորդ մասնաշենքը ֆրանսիական համալսարանին հանձնելու դեմ կազմակերպված ստորագրահավաքին, ֆեյսբուքում գրել է.

«Թարվերդյանից հետո շատ բան փոխվեց՝ որոշ մասնագիտություններում առանց քննության ընդունելությունը, ուսումնական վարձավճարի բարձրացումը, գյուղերի հետ կապը, վաստակաշատ դասախոսներին առանց որևէ շնորհակալական խոսքի աշխատանքից ազատելը, մեզ ուսանողի քանակ պետք չէ, «թեկուզ մնա 100 ուսանող» կարգախոսը և այլն։ Համալսարանի քանդումը սկսվեց ներսից: Չմոռանանք, որ զարգացող գյուղատնտեսական երկրում, փակվեց նաև գյուղատնտեսության նախարարությունը։ Սա է պատկերը։ Ունենք այն, ինչ ունենք։ Ցավալի է, բայց՝ փաստ է։

Այն ինչ ստեղծվել էր 80 տարում, ոչնչացնում են։ Լավ է, որ մեր մեծերը կենդանի չեն և չեն տեսնում այս ամենը։

Միանում եմ Ձեր հայտարարությանը»։