|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում, ըստ ամենայնի, որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն «գծերից գցել»` մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլեւ իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ Հովիկ Աղազարյանի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է նաեւ Հայկ Սարգսյանի անունը, մասնավորապես, ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով նիստին հեռախոսային խոսակցությունների վերծանություն է ներկայացրել դատարանում, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Հայկ Սարգսյանի։
Պարզվում է՝ գործով անցնող Սլավիկ Կարապետյանն իր աներոջ՝ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում հիշատակել է Շիշ բռնողի անունը, ասել, որ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սեւանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ Շիշ բռնողն էլ է այդտեղ լինելու՝ նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։