Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Խորհրդարանում երեկվա քաշքշուկից հետո ՔՊ-ականները հերթով շտապում էին Հովիկ Աղազարյանի աշխատասենյակ՝ աջակցություն հայտնելու օրվա «հերոսին»։ Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանը ԲԴԽ անդամի թեկնածու Արմեն Դանիելյանի հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ 2021-ին նա այնքան տղամարդկություն չունեցավ՝ իր աչքերի մեջ նայելով, կալանքի որոշումը տալ՝ այդպիսով խախտելով օրենքը, Աղազարյանն էլ, ըստ ընդդիմության պատգամավորների, տեղից ասել էր․ «Ձենդ կտրի, ռադդ քաշի, վեր ընգի տեղդ»։ Ավարտելով ելույթը՝ Արթուր Սարգսյանը շարժվել էր Աղազարյանի ուղղությամբ, նրա ճանապարհը փակել էին ՔՊ-ականները, ապա ԱԺ նախագահն էր անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրել, եւ ուժ կիրառելով՝ Սարգսյանին հեռացրել էին դահլիճից։
Միջադեպից հետո Աղազարյանը մեզ իր քայլը բացատրեց նրանով, որ իրեն դուր չի եկել Սարգսյանի «տղայական» բառապաշարը, եւ ինքն ընդամենը ասել է, որ ԱԺ-ն թատրոն չէ, այդ տոնով չխոսեք։ Իսկ չե՞ք ասել՝ «ձենդ կտրի, վեր ընգի տեղդ»։
Նա պատասխանեց՝ գուցե ասել եմ, չեմ հիշում, եւ հավելեց․ «Չի կարելի Ազգային ժողովը դարձնել տղայական հաշիվներ մաքրելու թատերաբեմ», ինքն ԱԺ պատիվը բարձր պահելու համար է ընդդիմադիրին դիտողություն արել։ Իսկ ինչո՞ւ ՔՊ-ականներին դիտողություն չեք անում, որոնք բազմիցս ԱԺ պատիվը գետնով են տվել, ձեռնամարտի բռնվել ընդդիմադիրների հետ։ «Եթե տեսնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, անում եմ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում