Փոխարժեքներ
21 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.53 |
EUR | ⚊ | € 444.42 |
RUB | ⚊ | ₽ 4.7057 |
GBP | ⚊ | £ 511.94 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին վերջերս ազատվել է Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից, նրա փոխարեն Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, վարչական շրջանների կուրատոր Արմեն Փամբուխչյանն իր ընկերոջը՝ Արմեն Սարգսյանին է նշանակել։
Հովսեփ Աղազարյանը Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնում նշանակվել էր Ավինյանի դե ֆակտո քաղաքապետության շրջանում։ Սա միակ վարչական շրջանը չէ, որը Փամբուխչյանն իր մտերիմներով է համալրում։
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանին, ապա նա 2009-2021 թթ. աշխատել է «Ֆինքա» վարկային կազմակերպությունում, որտեղ նաեւ Փամբուխչյանն է աշխատել, իսկ 2021-ից տեղափոխվել է վերջինիս ղեկավարած ԱԻՆ՝ որպես շենքերի եւ շինությունների գնումների կարգավորման բաժնի ղեկավար, ապա՝ ԱԻՆ ՃԿՊԱ-ի գլխավոր քարտուղար, իսկ 2022-ից՝ նախարարի խորհրդական:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում