|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
2026 թվականի հունվարի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որը մեկ հարկի տակ համախմբեց Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաև հայաստանյան և արցախյան ճանաչված մենակատարներին, տեղեկանում ենք Արցախի մշակույթի նախարարությունից։
«Օրվա ընթացքում համալիրի տարածքում գործեց ցուցահանդես, տեղի ունեցավ ցուցադրությունների ներկայացում և տաղավարների ներկայացուցիչների անմիջական շփում այցելուների հետ, իսկ երեկոյան կայացավ մեծ համերգ՝ բարձր մակարդակի կատարումներով և բացառիկ մասնակցությամբ։
Միջոցառումը կյանքի կոչվեց Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ և ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ՝ դառնալով կարևոր հարթակ Արցախի մշակութային ժառանգության ներկայացման, համախմբման և շարունակականության ապահովման համար։
Կազմակերպիչների հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ միջոցառումը վերածվեց ոչ միայն մշակութային տոնի, այլև համերաշխության, միասնականության եւ ապագա վերադաձի հստակ ուղերձի»։