|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երկար դադարից հետո մայիսի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը, որին կմասնակցեն նաև Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Ոսկանյան Տրիոն, Գոռ Սուջյանը, Սևակ Խանաղյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը, Կարեն Բոկսյանը և այլք։ «Արցախի ձայների» համերգային մասը բեմադրված է նոն-ստոպ մյուզիքլային ոճով, իսկ երկրորդ մասում արդեն հյուրերը հանդես կգան:
Համերգի կազմակերպիչը Mezzo Production-ն է:
«Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը, խոսելով երեկոյի մասին, նշել է, որ համերգային ծրագիրը շատ հագեցած է լինելու։
Հին և սիրված գործերի հետ նաև նորերը կլինեն, որոնցից մեկը պատերազմից հետո ծնված երգ է, որն իրենց էմոցիաներն ու տրամարությունն են փոխանցում կատարվածի մասին։ Ծրագրում կա մի մաս, որին 7-11 տարեկան 4 սկսնակ երեխա է մասնակցում:
Տոմսեր ձեռք բերել կարելի է այստեղ։