Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը հայց են ներկայացրել ԲԴԽ-ի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը: 2019թ․ հունվարի 1-ից իր գործունեությունն սկսող սնանկության դատարանի դատավոր դառնալու մրցույթին մասնակցած 19 թեկնածուներից 12-ն էին ընտրվել, հիմնականում՝ երիտասարդ սերնդի դատավորներ, մարզային դատավորներ:
7 հոգի չէին արժանացել ԲԴԽ հավանությանը, որոնցից 2-ը՝ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, իրենց դժգոհության մասին հայտնել էին նաեւ մամուլով: Սնանկության դատարանի դատավորների ընտրությունը հաջորդել էր վերաքննիչ դատարանում դատավորների ընտրությանը, որը մեծ աղմուկ էր առաջացրել մամուլում: Ուստի՝ ԲԴԽ-ն այս անգամ շատ ավելի զգուշավոր էր գործել, լավ ծանրութեթեւ արել, փորձել այնպես անել, որ քննադատության տեղ չմնա:
Մեր տեղեկություններով՝ մրցույթին մասնակցող անձանց վերաբերյալ ԲԴԽ-ն մանրամասն տվյալներ է հավաքել, հարցումներ կատարել, բնութագրեր վերցրել, ստուգել նրանց անցած ճանապարհը, մութ անկյունները, ռիսկայնության եւ վստահելիության չափանիշը:
Բանն այն է, որ այստեղ դատավորները գործ են ունենալու տարբեր ընկերությունների հետ, մեկին սնանկ են ճանաչելու, մյուսի գույքն են օտարելու եւ պետք է խոսակցությունների, բողոքների տեղիք չտան: Այնպես որ, ԲԴԽ-ում վստահ են իրենց կայացրած որոշման հարցում, կարծում են՝ դատավորների հայցն անհիմն լինելու հիմքով կմերժվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: