կարևոր
1291 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 14:43
Հասարակություն

Չի՛ ստացվելու, ինչ նախաձեռնել է Փաշինյանը Եկեղեցու դեմ, ձախողվելու է, Վեհափառը հրաժարական չի՛ տալու․ Հայկ Նահապետյան

«Մեր եկեղեցու գլուխը մեր տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսն է, հոգևոր առաջնորդը՝ Գարեգին Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել հակաաթոռ՝ իր ներքին էությանը հարիր մարդկանցով»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց  անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը։

Ըստ նրա, Փաշինյանի և 10 եպիսկոպոսների ստորագրած փաստաթղթի տակ առաջինը հենց Փաշինյանի ստորագրությունն է՝ որպես ՀՀ վարչապետ, ոչ որպես ՀՀ քաղաքացի։

«Ակնհայտ է, ցույց տվեց, որ այս գործընթացը քաղաքական է, փորձ է իրականացնում պետական մակարդակով ստեղծել հակաաթոռ, կատարում է  իր տերերի հանձնարարականը, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի։ Նրանց համար կենսական է, որ Հայաստանում ստեղծվի հակաաթոռ, նոր կաթողիկոսություն, որին իր մեջ փորձելու է ներառել միայն Հայաստանի թեմերը, և  իշխանության կողմից կառավարելի անձ նշանակվի կաթողիկոս։ Չի ստացվելու»,- ասաց Հ. Նահապետյանը։

Նա նշեց, որ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ նախաձեռնած բոլոր քայլերը ձախողվել են, ձախողվելու են՝ սկսած քարոզչական դաշտից, Մայր Աթոռն ուժով գրավելու, 10 ուխտադրուժ  հոգևորականներին տաճար մտցնելու փորձից, վերջացրած իր կրկես  շապիտոով, որտեղ  ինքը առավոտից իրիկուն պտտվում է։

«Այդ մարդն այլ բան չունի անելու։ Վեհափառ Հայրապետը հրաժարական չի տա, նա օծյալ է, նման իրավունք էլ չունի։ Իսկ Փաշինյանի ու 10 եպիսկոպոսների ստորագրած թղթի կտրոն էլ կօգտագործվի արտաքնոցում»,- ասաց Հ.Նահապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։