Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ վաղուց էի գրել, որ այս ընտրությունների ժամանակ տեսնելու ենք այն բոլոր ախտերը, բազմապատիկ կերպով, որոնք եղել են նախկինում: Հիմա դա արդեն տեսնում ենք, ու սա դեռ ծաղիկներն են:
Դա կանխատեսում չէր, այլ պարզ տրամաբանություն: 2018-ին իշխանության եկած փողոցային խառնամբոխը, բացի ՛՛Մերժիր Սերժիկին՛՛, այլ թեզ, այլ գաղափար չուներ: Իրենց ասած հեղափոխությունը չուներ հռչակագիր, որտեղ շարադրված լինեին իրենց արժեքային համակարգը, իսկ առանց հռչակագրի, չի կարող լինեն որևէ հեղափոխություն: Այս ամենի մասին խոսել եմ 2018-ի հունիսին, տաք հետքերով, մի կոնֆերանսի ժամանակ, որի տեսահոլովակը Յութուբում կա և այն ժամանակ տրամաբանորեն ասել էի, որ սա վերջանալու է բռնություններով: Այլ ելք նրանք չունեն, որովհետև Քրեական Օրենսդրության համարյա ողջ հոդվածներն այդ խառնամբոխը խախտել է: Իրենք փորձելու են մնալ մինչև վերջ, անգամ եթե Հայաստան իրենցից հետո չլինի, ավելին, դա թույլ կտա խուսափել արդեն գոյություն չունեցող երկրի դատարանից:
Հիմա եկել է այդ վերջը՝ բռնությունները, բայց անգամ լիարժեք ու համակարգային բռնություններ, նրանք չեն կարող իրականացնել, որովհետև բռնատիրության համար պետք է ունենալ գաղափարախոսություն ու մի ստվար զանգված, որը ողջունում է այդ բռնությունները:
Կարճ՝ եկել է համատարած բռնությունների փորձի ժամանակը, որը ձախողվելու է: Սրանք հոգևարքի մեջ են ու գնալու են:
Հիմա հիմնական խնդիրն այն է, թե ինչ ենք անելու դրանց հեռանալուց հետո։
Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ