|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում, երբ ֆինանսների փոխնախարարը ներկայացնում էր հերթական որոշման նախագիծը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ տնտեսական աճի ցուցանիշներին: Նա նշեց, որ կա տնտեսական աճ, և եթե մարդիկ կան, որ խոսում են կանխատեսումներով, ապա կառավարությունը խոսում է թվերով:
«Հաշվարկները հիմնավորում են, և ես համոզված եմ, որ 2-3 տոկոս տնտեսական աճ ունենք, և նման դատարկ խոսակցություններին պետք է վերջ տրվի, իբր տնտեսական անկում ենք ունենալու: Որոշ քաղաքական գործիչներ կամ ուժեր ցանկություն ունեն, որ տնտեսական անկում արձանագրվի, ու կառավարությունը ձախողի, բայց ես համոզված եմ, որ իրենց ցանկությունը չի իրականանալու, և մենք արձանագրելու ենք տնտեսական աճ տարվա վերջում:
Մենք միջնաժամկետում նախատեսել էինք մեկ տոկոս տնտեսական աճ, որը ես համոզված եմ, որ ավելի է լինելու, մինիմում 2-3 տոկոս է լինելու: Այն ծրագրերը, որոնք նախատեսել ենք, եթե իրականացնենք, ամեն ինչ անելու ենք, որ արձանագվի 4,1 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով` թեև կան տարածաշրջանային խնդիրներ, բայց իրենք պետք է անեն առավելագույնը, որ ունենան տնտեսական աճ, որովհետև կա այդ պոտենցիալն ու ռեսուրսը: