|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Կրեմլը հայտնել է, որ Արցախում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է երկու հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։
Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան` ոչ միայն Հայաստանը, այլ նաև Ադրբեջանը»։
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է. «Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը՝ մեր արժեքավոր և սիրելի գործընկերը։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և կշարունակի իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով»: