Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մանդատները դեռ բաշխված չեն, երբ մանդատները բաշխվեն, այդ ժամանակ կտեսնենք` ինչ կլինի. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Անդրադառնալով Վանաձորում երեկ տեղի ունեցած դեպքին (հիշեցնենք` «Հայկական վերածնունդ» ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծի էր ենթարկել Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդին)` Մարուքյանը նշեց, որ ինքը չի կարող ասել, թե Փելեշյանին, վերջ ի վերջո, մանդատ կտա՞ն, թե՞ ոչ:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ իրենք քաղաքական ուժի հետ են համագործակցելու, ոչ թե ինչ-որ անհատի, և որ կարևոր չէ` այդ անձը Արկադի Փելեշյա՞նն է, թե՞ որևէ մեկ այլ անձ: «Էական չէ` ի վերջո, նրանք Փելեշյանին կփոխեն այլ անձո՞վ, թե՞ ոչ, մենք համագործակցում ենք քաղաքական ուժերի հետ»,- ասաց պատգամավորը:
Մեր այն հարցին էլ՝ արդյո՞ք էականն այն է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հենց պետք է հայտարարի, որ միանում է «Լուսավոր Հայաստան»-ին, որ այդ միավորումը տեղի ունենա, Մարուքյանն արձագանքեց. «Իհարկե, որտե՞ղ եք տեսել` 10 մանդատ ունեցող ուժը ինքը միանա 5 մանդատ ունեցող ուժին»: