| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքական Milli Gazete թերթը ուշագրավ տեղեկություններ է տրամադրել վերջերս թուրքական ԱԹՍ–ի կողմից Հայաստանի սահմանը հատելու և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։
Այսպես, ըստ ԶԼՄ–ի, Իգդիրի օդանավակայանից Թուրքիայի ԶՈՒ–ին պատկանող ԱԹՍ–ն անցել է սահմանը՝ մտնելով Հայաստանի տարածք։ Սահմանային խախտումը երկու երկրների միջև ճգնաժամի առիթ է դարձել։ Նշվում է, որ Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը բողոքի նոտա է ուղարկել Թուրքիայի ԱԳՆ, որից հետո երկու պաշտոնյա աշխատանքից ազատվել են։ Թեև թուրքական ԶԼՄ–ն չի հաղորդում, թե ինչու է Թբիլիսիի դեսպանատունը բողոքի նոտա հղել ԱԳՆ, սակայն, ամենայն հավանականությամբ, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ՀՀ ԱԳՆ–ն բողոքի նոտան փոխանցել է Վրաստանի դեսպանատան միջոցով։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 8-ին. S-26 համարով «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ն ժամը 06։42-ին խախտել է Հայաստանի սահմանը։ Էրզրումում գտնվող Դադաշ ռադարային կայանը ուշ է նկատել սահմանային խախտումը, տեղեկացրել է ԱԹՍ-ն կառավարողներին, որոնք էլ այն վերադարձրել են Թուրքիա։
Նշվում է, որ Թուրքիայի ՊՆ–ն հետաքննություն է սկսել ԱԹՍ-ն ղեկավարող անձնակազմի նկատմամբ, որի անդամները հեռացվել են աշխատանքից։ Աշխատակիցները պարզաբանել են, որ 06։25-ին ԱԹՍ–ի տեսախցիկը փչացել էր, այդ իսկ պատճառով չեն նկատել սահմանը հատելը՝ մեղադրելով Էրզրումի կայանին։
Նշվում է, որ հետաքննություն է սկսվել նաև Դադաշ կայանում։