կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-11 14:39
Հասարակություն

Ուշադրություն` ապրիլի 24-ին քաղաքացիների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից

Ուշադրություն` ապրիլի 24-ին քաղաքացիների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինությունը հաղորդագրություն է տարածել: Ըստ այդմ` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ:

 

Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:

 

Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ:

 

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից` անվտանգության գոտիներն անցնելուց հետո: Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու: Մուտքն անվճար է: