Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ հայ-թուրքական սահմանը հնարավոր է բացվի: Նա այս մասին խոսել է երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում և ասել, որ հնարավոր է անակնկալ մատուցել, եթե իրենց վիճակվի Ադրբեջանին համոզել:
«2015 թվականին ուղղված աշխատանքները դեռ շարունակվում են: Մենք պահանջում ենք, որ նրանք Լեռնային Ղարաբաղից դուրս գան: Այս հարցում ինչ-որ նորություն ենք ակնկալում: Եթե իրականանա, հայ-թուրքական սահմանը կբացվի, և հարաբերություններն ավելի կզարգանան: Բայց սա Ադրբեջանի հետ ենք ուզում իրականացնել»,- ասել է Դավութօղլուն:
Հարցին, թե սահմանի բացման հետ կապված ինչ-որ աշխատանքներ տարվո՞ւմ են, նախարարը պատասխանել է. «Մենք այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում: 2015 թվականին հնարավոր է անակնկալ մատուցենք»:
Հիշեցնենք, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: