կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 15:24
Քաղաքական

Մի «ուսապարկի» խայտառակ արկածներն Արցախի Ազգային ժողովում

Մի «ուսապարկի» խայտառակ արկածներն Արցախի Ազգային ժողովում

Այսօր՝ մարտի 15-ին, ԱՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ ամոթալի միջադեպ: Արցախի ժողովրդի «ընտրյալ» մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ ԱՀ ԱԺ նախագահը, ընդունել են Նիկոլի «ուսապարկ» հանդիսացող Նազելի Բաղդասարյանին: Ուսապարկին ողջունել են Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը և հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:

Նազելիին «Ապառաժ»-ը հասցրել է հարց ուղղել ՀՀ իշխանական ուժի քաղաքական պատասխանատվության մասին: Հարցին ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանը նշել է․  «Քաղաքական թիմում եմ, նշանակում է՝ կիսում եմ գաղափարները»:  

«Իսկ նմանին, ով քաղաքական պատասխանատու է Նիկոլի ազգադավ քաղաքականության համար,  ընդունելը և «մարդու տեղ դնելը» Արցախում՝ այն էլ ազգի ընտրյալների միջոցով անհանդուրժելի է: Ի դեպ, ուսապարկը հրաժարվել է պատասխանել Շուշին ադրբեջանական համարելու մասին հարցին:

Նազելի Բաղդասարյանը պատերազմից հետո ևս այցելել էր Արցախ պագտամավոր Սոֆյա Հովեփյանի հետ: «Ապառաժ»-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ այս անգամ իրեն չի ընկերակցում տիկին Հովսեփյանը, Նազելին պատասխանել է, որ այս դեպքում քաղաքական հայացքները երկրորդական են:

Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը քաջություն էր ունեցել դուրս գալու «Իմ քայլը» խմբակցությունից: Նրա հրաժարականի մեկնաբանությունը հանգեցրեց նրան, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դառնան ուսապարկեր:

Ազգային Ժողովում քննարկվել են պետական-իրավական հարցերի հանձնաժողովին վերաբերող քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր,  սակայն քննարկմանը ներկա էր միայն հանձնաժողովի նախագահը:

Գագիկ Բաղունցը հարց է ուղղել գերիների և անհետ կորածների թվի մասին,ինչից հետո Նազելի Բաղդասարյանը խնդրել է լրագրողներին հեռանալ դահլիճից: Փաստորեն,  Հյաստանի Հանրապետությունոմ իշխանությունը զավթածները դեռևս գաղտնի են պահում գերիների և անհետ կորածերի թվերը, այն դեպքում, որ դրանք Ադրբեջանի համար գաղտնիք չեն և կարևոր հանգամանք են այդ հարցը միջազգայնորեն հետապնդելու համար:

ԱՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների որդեգրած անպատասխանատու ընթացքը հարց է առաջացնում` արդյո՞ք նրանք ևս  բռնել են ուսապարկ դառնալու ուղին»,- գրում է թերթը: