կարևոր
808 դիտում, 55 րոպե առաջ - 2025-12-10 15:03
Իրավական

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց կառավարության բողոքը․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց կառավարության բողոքը․ փաստաբանը մանրամասներ է հայտնում

Վերաքննիչ Վարչական դատարանը մերժեց կառավարության բողոքը` ևս մեկ անգամ վերահաստատելով 2020թ հայտարարված ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման սահմանադրական ազատությունների սահմանափակման ոչ իրավաչափությունը, հայտնում  է փաստաբան Վահե Գրիգորյանը։

«Հիշեցնեմ, որ դեռևս 2020թ, Իմ, Արծվիկ Մինասյանի և Արթուր Ղազինյանի համատեղ դիմումի հիման վրա ռազմական դրության վերաբերելի սահմանափակումները կասեցվել էին, իսկ 2022թ-ին Վարչական դատարանը ռազմական դրության վկայակոչված սահմանափակումները ոչ իրավաչափ էր ճանաչել։

Որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո ռազմական դրության ժամանակ տվյալ ոչ իրավաչափ սահմանափակումների խախտման հիմքով տուգանված բոլոր քաղաքացիները, ինչպես նաև տվյալ սահմանափակումների համար քրեական հետապնդման ենթարկված անձինք կունենան այդ տուգանքները վերանայելու և ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով կրած վնասների փոխհատուցման հնարավորություն»։