կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 15:35
Իրավական

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Փարամազյանի փաստաբանների բողոքը

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Փարամազյանի փաստաբանների բողոքը

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հուլիսի 27–ին, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Փարամազյանի փաստաբանների բողոքը։

Փաստաբանները չէին մասնակցում դատական նիստին, մանավանդ որ նրանց համար կասկածելի էր գործը Արմեն Դանիելյանին մակագրելու ընթացակարգը։ Փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Դանիելյանին, որը մերժել էր միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը դատավորների վարկանշային սանդղակում վերջից առաջինն է՝ -4 վարկանիշով։

Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն օրերս առգրավեց Վերաքննիչ դատարանի մակագրումների համակարգիչը, որպեսզի դատարանի նախագահի որոշմամբ արվեն մակագրումները՝ այդպիսով ապահովելով, որ Սյունիքի կալանավորված համայնքապետերի խափանման միջոցը չփոխվի։