Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք այդ խոստումն ունեինք նրանից, որ պատրաստ է զիջումներ կատարել. Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով հարցին` սպասելի՞ էր Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Տեղի ունեցավ այն, որ ժողովուրդն իսկապես ակտիվացավ, իր իրավունքներին տեր կանգնեց, քաղաքական դաշտն էլ ցույց տվեց հասունություն` ամեն գնով խուսափելով առճակատումից»,- ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով` մենք օրինակելի հասունթություն ցուցաբերեցինք: «Խոսքս բոլորին է վերաբերում. զիջելու Կամքը որ դրսևորվեց, որպեսզի բախում տեղի չունենա ամենամեծ գնահատականն է, որ կարելի է տալ մեր քաղաքական դաշտին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Մարգարյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր տեսակետներն ու ուղղությունը: «Մենք մեր ուղղությունից ու տեսակետից երբեք չենք շեղվել: Ես հույս ունեմ, որ ոչ ոք չի փորձի կամք պարտադրել, անտրամաբանական բաներ անել և կկարողանանք համախոհությամբ լուծել հարցերն այնպես, որից շահի երկիրն ու ժողովուրդը»,- ասաց Մարգարյանը:
Նա նշեց, որ բոլորի հետ պատրաստ են աշխատել: «Հարցը երկիրն է, ժողովուրդը, և թե ով ինչ ծրագիր է գալու իրականացնի: Ամենակարևոր հարցերը մեր երկրում անվտանգությունն է, Արցախն է, մեր սոցիալական խնդիրները, որոնք ամենահիմնականն են և ժողովուրդի հիմնական դժգոհությունների պատճառը: Պետք է տեսնենք` ով ինչպես է պատկերացնում լուծել: Մենք ունենք մեր լուծման տարբերակը, բայց դրա համար մենք պետք է քննենք, ոչ մի բան միանշանակ չէ: Սա նոր սկիզբ է»,- ասաց Մարգարյանը: