|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.14 |
| EUR | ⚊ | € 444.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.9377 |
| GBP | ⚊ | £ 508.59 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երեկ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը:
Yerkir.am-ը նկատել է, որ խորհրդի կազմում այլևս ընգրկված չէ Երևանի քաղաքապետ, խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանը:
Նոր խորհրդի կազմում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով էլ, ըստ լուրերի, դառնալու է խորհրդի նախագահը:
Փաստորեն, դուրս մղելով Ավինյանին, Հարությունյանը իր խնամարկման տակ է վերցնում պոլիտեխնիկական համալսարանը` դրանից բխող սպասելիքներով։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը ընթացիկ տարվա սեպտեմբերին 5-րդ անգամ անընդմեջ ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ Հիշենք, նաև, թե տարիներ շարունակ ինչ էր հայտարարում Նիկոլ Փաշինյանը բուհերն ապաքաղաքական դարձնելու մասին։ Այդ դեպքում ի՞նչ գործ ու գործառույթներ ունի նշված բուհում ՔՊ վարչության անդամը, այն էլ նախընտրական տարում, թող դատի հասարակությունը։
Վ․ Սարգսյան