Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում կանայք դուրս են մղվում թոփ մենեջերների պաշտոնից։ Կանայք ՀՀ-ում զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 23%-ը, իսկ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 29%:
«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» 2011 թ. միջազգային գործարար զեկույցի համաձայն՝ ներկայումա ամբողջ աշխարհում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 20%-ը, ինչը 24%-ով պակաս է 2009թ. և միայն 1%-ով է ավելի 2004թ. տվյալներից: «Գրանթ Թորնթոնի»՝ մասնավոր հատվածի ընկերությունների շրջանում յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող հետազոտությունը վկայում է նաև այն մասին, որ ղեկավար պաշտոններում կին չունեցող ընկերությունների թիվն աճել է մինչև 38%` 2009թ. 35%-ի համեմատ:
Ղեկավար պաշտոններում կանանց թվի վերաբերյալ կազմված աղյուսակը գլխավորում է Թաիլանդը (45%), որին հետևում են Վրաստանը (40%), Ռուսաստանը (36%), Հոնկոնգը և Ֆիլիպինները (երկուսն էլ՝ 35%): Ամենաստորին դիրքերում են Հնդկաստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները և Ճապոնիան, որտեղ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 10%-ից ոչ ավելին:
Աշխարհի բոլոր երկրների տվյալներով՝ կին ղեկավարներ ունեցող ընկերությունների 22%-ում նրանք զբաղեցնում են ֆինանսական պաշտոններ (օրինակ՝ ֆինանսական տնօրենի): Հաջորդ ամենից շատ հանդիպող պաշտոններն են մարդկային ռեսուրսների ղեկավարը (20%), մարկետինգի պատասխանատուն և վաճառքի գծով տնօրենը (երկուսն էլ 9%):