կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-01 12:59
Քաղաքական

Արայիկ Հարությունյանը նորից դուրս է եկել հավասարակշռությունից ու վերջնականապես մատնել ինքն իրեն. քաղաքագետ

Արայիկ Հարությունյանը նորից դուրս է եկել հավասարակշռությունից ու վերջնականապես մատնել ինքն իրեն. քաղաքագետ

Քաղաքագետ, ՀՅԴ անդամ Գևորգ  Ղուկասյանը գրում է.

«Ինքնատիրապետումը կորցրած սույն անձը փորձում է մեզ ներքաշել իրեն բնորոշ անմակարդակ խոսույթի ու գավառական տգիտության դաշտ, որտեղ ինքն անմրցելի է։ Չի՛ ստացվելու։

Մեր դաշտն ու գործունեության արժեչափերն այլ են, դրանք ոմանց հասու չեն՝ նախ և առաջ ուղեղի ֆունկցիոնալ հնարավորությունների պակասի և պետության ու հայրենիքի թերընկալման պատճառով։

Եվ վերջում, առանց շատ փակագծեր բացելու՝
եթե կառավարության անդամը, ներկա աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և ռազմաքաղաքական զարգացումների շրջանակներում հայության կողմից դիմագրավող մարտահրավերների ժամանակ, հանդգնում է վիրավորել Դաշնակցությանը, ապա այդ մարդը վստահաբար չի տիրապետում Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին և այդ իրավիճակը սպասարկող գործիքակազմերին, ինչն էլ իր հերթին խոսում է տվյալ անձի քաղաքական իրական կշռի կամ դրա ի սպառ բացակայության մասին․․․»։