կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 11:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեխակներ ու անպատասխան հարցադրումներով փաստաթղթեր նետվեցին Երեւանի քաղաքապետարանի մուտքի առջև

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեխակներ ու անպատասխան հարցադրումներով փաստաթղթեր նետվեցին Երեւանի քաղաքապետարանի մուտքի առջև

«Հանրային վերահսկողության կենտրոն» հասարարակական կազմակերպությունը օգոստոսի 14-ին հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, թե որքանո՞վ են իրականություն դարձել Հայկ Մարությանի նախընտրական խոստումները։

«Մենք կետ առ կետ նշել ենք այն բոլոր խոստումները, որոնք տվել է Մարությանը, եւ Սահմանադրության ու տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն՝ պահանջել էինք տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։ Սակայն մինչ օրս դեռ պատասխան չենք ստացել»,-  այսօր լրագրողներին ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանը, որը, մի փունջ մեխակ ձեռքին, բողոքի ակցիա էր իրականացնում Երեւանի քաղաքապետարանի առջև։

Լրագրողներին ակցիայի միտումը ներկայացնելուց հետո նա մեխակներն ու անպատասխան հարցադրումներով փաստաթղթերը նետեց շենքի մուտքի առջև՝ հիմնավորելով. «Որպես պետական կառույց՝ այն արդեն գոյություն չունի, մահացած կառույց է, ենթակա է թաղման։ Սա էլ այն հարցերն են, որոնք հղել ենք քաղաքապետարանին ու չենք ստացել պատասխան։ Հիմա այս հարցերը շաղ կտանք, որ Հայկ Մարությանը հավաքի: Թող գան, հավաքեն- տանեն այս հարցերը, միգուցե սրանից հետո բարեհաճեն պատասխանել մեր հարցադրումներին»։

Մանրամասները՝ տեսանյութում: