|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «Հանրապետության միակ քաղբանտարկյալ կնոջ` Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր` 14:00-ին, Շենգավիթ նստավայրում:
5 ամիս է արդեն Լիդյան կալանավորված է:
3 ամսից ավելի է, ինչ ներգրավված եմ այս իրավաբանության հանդեպ ծաղրանքի գործում, ու վարույթի նյութերը ամեն անգամ թերթելուց միևնույն է նույն վրդովմունք է. «Լավ, ինչո՞ւ են կալանքի տակ պահում Լիդյային»:
Ինքս, անկեղծ, չունեմ այդ պատասխանը:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:
Ազատություն Լիդյային»։