|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով:
Սա արդյունքն է հանրային լայն արձագանքի։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեղան և բարձրաձայնեցին կին քաղբանտարկյալի հանդեպ տարվող անարդար դատական գործընթացի մասին։
Շնորհակալություն նաև փաստաբաններին, որոնք այս ընթացքում ցուցաբերեցին բարձր պրոֆեսիոնալիզմ։
Արդարությունը վերականգնվում է, երբ բոլորս բռունցք ենք դառնում։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքարի» գործով արդեն 5 ամիս անազատության մեջ գտնվող Լիդիա Մանթաշյանի կալանքը վերացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն և գրավ 2 միլիոն 500 հազար դրամի չափով: