Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդանանքը կամ Սուրբ Վարդանանցը հայ ժողովրդի համար Գթասրտության և հերոսներին ազգային տուրքի օրն է. հայտնում է Yerkir.am-ը:
Օրը նշվում է ի հիշատակ Ավարայրի դաշտում պարսկական բանակի դեմ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ հայոց զորքի ճակատամարտի:
Նախապատմություն
5-րդ դարի կեսին Պարսկական կայսրությունը փորձեր էր ձեռնարկում կրոնափոխություն հարկադրել աշխարհում քրիստոնեությունն առաջին ընդունած Հայաստանին: Այդ նպատակով 448 թվականին պարսից շահ Հազկերտ II-ը Հայաստան հրովարտակ ուղարկեց զրադաշտականություն ընդունելու պահանջով: Չնայած սպասվող ահռելի վտանգին՝ պարսից շահի պահանջը, բնականաբար, մերժվում է Արտաշատի եկեղեցու ժողովում Հայաստանի բարձրագույն հոգեւորականության, ինչպես նաև իշխանական տների կողմից:
Այնուամենայնիվ, գիտակցելով «օդից կախված» վտանգը՝ երկրում ապստամբություն է սկսվում՝ սկզբնավորելով «Վարդանանք» զանգվածային ժողովրդական շարժման ստեղծմանը: Այն միավորում է ամբողջ հայությանը, այդ թվում՝ ազնվականությանը, հոգևորականությանը և ռամիկներին:
Շարժումն անունը ստացել է ի պատիվ դրա առաջնորդի՝ Վարդան Մամիկոնյանի:
Ազգապահպանության պայքարի սկիզբը
451 թվականի մայիսին Ավարայր գյուղի մոտ Տղմուտ գետի ափին տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը: Պարսկական կանոնավոր 230-հազարանոց բանակի դեմ, որ ներառում էր նաև «Անմահների» էլիտար գունդը և մարտական փղերին, ելնում է հայկական 66-հազարանոց զորքը: Զորքի մեծ մասը կազմում էին ժողովրդական աշխարհազորայինները, որոնց մեջ էին նաև կանայք, հոգևորականներ և ծերեր:
Հայկական զորքը գլխավորում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը:
Տեղի ունեցած ժակատամարտում երկու կողմերն էլ մեծ կորուստներ ունեցան. ընկավ նաև սպարապետը:
Այնուամենայնիվ, չկարողանալով դիմադրել կատաղի հարվածնեին՝ պարսիկները ահռելի կորուստներով ստիպված եղան հրաժարվել քրիստոնեական կրոնի և հայ ժողովրդի ազգային ինքնության դեմ ոտնձգությունից:
«Վարդանանք»-ն ապացուցեց, որ հայ ժողովրդին միավորում է մեկ բան՝ հայրենի Հայաստանը:
Տոնակատարության սկիզբը
Սուրբ Վարդանանց տոնն ամեն տարի տոնը նշվում է Սուրբ Զատկի տոնից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:
Որոշ ժամանակ առաջ այն համաժողովրդական տոն էր, բայց այսօր այն վերածվել է ավելի եկեղեցական տոնի: