կարևոր
2959 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-30 20:21
Քաղաքական

Հայրենիքի համար կալանավորվելը պատիվ է մեզ համար. Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից

Հայրենիքի համար կալանավորվելը պատիվ է մեզ համար. Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից

Սրբազան Պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը նամակ է տարածել «Աբովյան» ՔԿՀ-ից, որը ներկայացնում ենք ստորև.

«Իմ մասին բոլոր մտահոգվողներին…

Այո, ես կալանավորված եմ, բայց ես ո՛չ գողություն եմ արել, ո՛չ սպանել եմ (ոչ էլ պլանավորել), ո՛չ թմրանյութ եմ վաճառել… Մի խոսքով՝ ես հանցագործ չեմ, չեմ արել հակաօրինական որևէ գործողություն։

Ես իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը՝ ցանկացել եմ խաղաղ անհնազանդության գործողություններով հասնել իշխանափոխության։ Ես կալանավորված եմ մեկ մարդու (Ն.Փ.) քմահաճույքով։

Ես և ինձ հետ կալանավորված մյուս անձինք կալանավորվել են հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ պայքարելու համար, իսկ…

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼԸ ՊԱՏԻՎ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ (Բագրատ Սրբազան)։

Այնպես որ, ինձ/մեզ կամ մեր հարազատներին մի՛ խղճացեք։

Միակ բանը, որի համար տխրում եմ, հայրիկիս տարուն (մահվան 1-ին տարելիցին) չմասնակցելն է…

* * *

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աղոթում են ինձ/մեզ համար, ովքեր հանձնուք (передача) են բերում ՔԿՀ-ներ, ովքեր զանգահարում կամ հանդիպում են իմ/մեր հարազատներին… Ես դրանից շատ եմ հուզվում… ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…

Բայց անկեղծորեն խնդրում եմ, շատ մի՛ անհանգստացեք, չեմ ուզում, որ իմ պատճառով նեղություններ կրեք։

Միակ խնդրանքն է՝ ձեր առանձնական աղոթքներում հիշեք ինձ/մեզ»։